Իտալիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Իտալիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Հռոմում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի եւ ՀՀ ԱԳՆ-ների միջեւ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկեց հայ-իտալական հարաբերություններին եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: Նախարարի տեղակալը ներկայացրեց նաեւ մանրամասներ կապված ս.թ. դեկտեմբերին Վենետիկի կենտրոնական երեք թանգարաններում միաժամանակ կազմակերպվող բացառիկ ցուցահանդեսի հետ, որը նվիրված է լինելու Հայ գրատպության 500 ամյակին եւ անցկացվելու է ՀՀ եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:

Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ, սենատոր Ալֆրեդո Մանտիկան նշեց իր երկրի պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր բնագավառներում եւ կազմակերպելու համապատասխան փախայցելություններ, ինչպես նաեւ Իտալիայի արտաքին գերատեսչության աջակցությունը հայտնեց իտալական Վենետո նահանգի հետ ոսկերչության, գինեգործության եւ զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:

Այցի շրջանակներում Արման Կիրակոսյանը Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերող դասախոսություն կարդաց Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում /NATO Defence College/` այդ հեղինակավոր հաստատությունում բարձրաստիճան սպաների համար կազմակերպված հատուկ դասընթացի շրջանակներում:

Դասախոսությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց քոլեջի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վոլֆ Դիտեր Լուզերը /Wolf-Dieter Loeser/, որը բարձր գնահատեց հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը եւ հատուկ կարեւորեց այն հանգամանքը, որ «առաջին անգամ է, որ քոլեջում դասախոսությամբ հանդես է գալիս բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ ԱԳՆ-ից»: Դասախոսությունից հետո Արման Կիրակոսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---