Ադրբեջանի հայ փախստականները պետք է ղարաբաղյան կարգավորման սուբյեկտ դառնան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի սուբյեկտ դառնան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Մեր տունը Հայաստանն է» կազմակերպության ղեկավար Նիկոլայ Բաբաջանյանը: «Ժխտել Հայաստանում մեր ներկայիս դրության և Ադրբեջանում նախկին դրության քաղաքական բաղկացուցիչը նշանակում է ժխտել այն ամենը, ինչ կատարվել է Ադրբեջանում»,- ասել է նա:

Ընդ որում, Բաբաջանյանը նկատել է, որ փախստականները չեն ցանկանում Ադրբեջան վերադառնալ, որպեսզի բնակվեն Բաքվի իշխանությունների հսկողության տակ: «Սակայն մենք տեսնում ենք, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար հայ փախստականները պետք է ներգրավվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ: «Մենք պետք է իրավունք ունենանք վերադառնալու այն աշխարհագրական տարածքը, որը մեր հայրենիքն է, և որտեղից մեզ վտարել են հանցագործները, մարդասպաններն ու կողոպտիչները: Հենց այդ պատճառով մենք պետք է բանակցային գործընթացի մասնակիցը դառնանք և ռազմական դիմակայությունը խաղաղ բանակցությունների վերափոխենք»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---