Միջնորդները Երևանին ու Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրանքներից խաղաղ գործընթացի կարևոր փուլում

Միջնորդները Երևանին ու Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրանքներից խաղաղ գործընթացի կարևոր փուլում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) Բաքու, Ստեփանակերտ և Երևան կատարած այցերի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ: Միջնորդների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 6-9 այցելեցին Բաքու, Լեռնային Ղարաբաղ և Երևան: ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Նախագահներ Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի հանդիպման նախաշեմին համանախագահները հակամարտության կողմերի հետ քննարկեցին քայլերը` ուղղված հիմնարար սկզբունքների ավարտին և հավանությանը, որոնք հիմք են հանդիսանալու հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման համար` մայիսի 26-ին նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից Դովիլում ընդունված հայտարարության համաձայն»:

Միջնորդների հայտարարության մեջ նաև ասվում է, որ հունիսի 7-ին համանախագահներն արդեն երրորդ անգամ հատեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծը` դրանով իսկ ցույց տալով, որ կողմերը կարող են համագործակցել 1994 թվականին ձեռք բերված հրադադարի կատարման և պահպանման համար: «Այս համատեքստում համանախագահները կողմերին կոչ են անում խուսափել ամեն տեսակ սադրիչ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ձախողել խաղաղ բանակցային գործընթացն այս կարևոր փուլում»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---