Սոնա Հարությունյան. Գյումրեցիների բողոքը Մինասի որմնանկարների տեղափոխման հարցում ուշացած է

Սոնա Հարությունյան. Գյումրեցիների բողոքը Մինասի որմնանկարների տեղափոխման հարցում ուշացած է

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը ուշացած է համարում գյումրեցի մի քանի նախաձեռնողների բողոքը կապված Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երևան տեղափոխելու հետ: «Աղմուկը ոչ թե գյումրեցիներն են բարձրացրել, այլ որոշակի մարդկանց մի խումբ, ովքեր փորձում են խանգարել այդ գործընթացին»: Նա նաև ավելացրեց, որ որմնանկարները պետության սեփականությունն են, և հետևաբար որևէ անհատի չեն պատկանում:Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը գտնում է, որ աղմուկ բարձրացրած մարդիկ ուղղակի շահարկում են այդ հարցը: «Այսքան տարի Գյումրին հնարավորություն ուներ որմնանկարները պահպանելու: Նրանք նույնիսկ նկարների պահպանման համար պահակ չեն տրամադրել կամ ծածկ չեն ապահովել», ասել Ավետիսյանը:

Որմնանկարները Գյումրիից տեղափոխվել են հունիսի 10-ին ժամը 16.00-ին: «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» ՓԲԸ-ի շենքերում գտնվող «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները ՀՀ կառավարության 2010թ-ի որոշմամբ պետք է տեղափոխվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալ: Որմնանկարները նորոգվում են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի միջոցներով և կներկայացվեն հասարակությանը այս տարվա օգոստոսին, նոր տերմինալի բացման օրը: Այն կլինի աշխարհում միակ օդանավակայանը, որտեղ ներկայացված կլինեն հայտնի նկարչի բնօրինակ գործերը:

4  14.06.11 - Մինաս Ավետիսյանի որմնանկարների պահպանման խնդրին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---