Ըստ Արթուր Ջավադյանի լավատեսական կանխատեսումների, 2011-ին գնաճը Հայաստանում 5.5 տոկոսից ցածր կլինի14 հունիսի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավատարիմ է մնում 2011-ի ավարտին գնաճի ցուցանիշի վերաբերյալ հայտարարություններին: «Տարվա արդյունքներով գնաճը մեզ մոտ լինելու է մեր կողմից նախատեսված 5-6 տոկոսի սահմաններում»,- հունիսի 14-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: Նման կանխատեսումներով ՀՀ ԿԲ նախագահը ելույթ է ունեցել նաև խորհրդարանական լսումներում: Միաժամանակ, նա լավատեսությամբ հավաստիացրել է, որ տարվա արդյունքներով ցուցանիշը նպատակայինից ցածր է լինելու: «Ես չեմ ցանկանում ասել, որ մենք կունենանք գնաճ 4 տոկոսի մակարդակում, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գնաճը լինի 5.5 տոկոսից ցածր»,- նշել է նա: 2011-ի Հայաստանի պետբյուջեի համաձայն գնաճը երկրում նախատեսված է 4±1,5 տոկոսի մակարդակում: Դրա հետ կապված` Ջավադյանը նշել է, որ ԿԲ կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները «խոսում են այդ մասին»: ՀՀ ԿԲ կողմից հրապարակված կանխատեսումների համաձայն առաջին 6 ամիսների ընթացքում գնաճը երկրում մնալու է 9 տոկոսի սահմաններում: Այն նվազել է մարտին, ապրիլին արձանագրվել է գնանկում, մայիսին եղել է զրոյական, իսկ հունիսի տվյալներն ամփոփվելու են ամսի 20-ից հետո: Այդ առումով Ջավադյանն ասել է, որ ամառային ամիսներին արձանագրվելու է զգալի գնանկում, և տարեվերջը փակվելու է կանխատեսվող սահմաններում: «Իհարկե, այստեղ առկա են ռիսկեր, որոնք կապված են բնակլիմայական պայմանների, համաշխարհային պարենային գների կտրուկ աճի հետ: Բայց այդ ամենը հաշվի է առնվել մեր կողմից, որոնց մենք կարձագանքենք մեր դրամավարկային քաղաքականության շրջանակներում»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |