Հայաստանի հակամենաշնորհային մարմինը ԱՊՀ-ից իր գործընկերներին կպատմի օրենսդրական փոփոխությունների մասին

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը ԱՊՀ-ից իր գործընկերներին կպատմի օրենսդրական փոփոխությունների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա աշխատանքային այցով Տաջիկստանի հանրապետություն է մեկնել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ից 17-ը Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 34-րդ նիստին:

Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել նաև առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները: Նիստի ընթացքում նախատեսված է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ, ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ Արտակ Շաբոյանի ելույթը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների, մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, իրականացվող վարույթների ընթացքի և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Կներկայացվեն նաև Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի աշխատանքների արդյունքները:

Խորհրդի ներքո գործող շտաբի աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը: Շտաբի օրակարգում են հեռահաղորդակցության, ավիափոխադրումների և մանրածախ առևտրի ոլորտում իրականացվող համատեղ վարույթների ընթացքի վերաբերյալ քննարկումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---