Այսօր Հայաստանում նշում են Պետական խորհրդանշանների օրը![]() 15 հունիսի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 15-ին, Հայաստանում նշում են Պետական խորհրդանշանների օրը: Տոնի առիթով Երևանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց թվում` տոնական երթ, որը կսկսվի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից: Միջոցառման մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի անվան պողոտայով, Ամիրյան փողոցով և կրկին կվերադառնան Հանրապետության հրապարակ: Միջոցառման նախաձեռնողը պետական արժեքների պահպանման «Մենք» հիմնադրամն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի» մասին օրենքներն ընդունվել են 2006-ի հունիսի 15-ին, իսկ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010-ի հունիսի 15-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |