Իլյա Բ-ն մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին «երիտասարդ և անփորձ լինելու մեջ»![]() 19 հունիսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն նա թույլ չի տա վրաց ժողովրդի և Վրաստանի կեղեքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի կաթողիկոս Իլյա Բ-ն հունիսի 19-ին կիրակնօրյա պատարագի ժամանակ, հաղորդում է Գրուզիա Online-ը: Պատրիարքն անդրադարձել է այդ հարցին Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Վրաստան կատարած այցի հիշատակության ժամանակ: «Գարեգին Բ-ն երիտասարդ է և հավանաբար նա պետք է ավելի շատ փորձ ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, բայց չի ստացվում: Ես ասացի նրան, որ մեծ փորձ ունեմ, ուստի ամենալավը հանգստությունն է»,- ասել է Իլյա Բ-ն: «Հայերը ցանկանում են Վրաստանում էլի եկեղեցիներ բացել: Մենք առաջարկել ենք, որ եթե Վրաստանում բացվում են հայկական եկեղեցիներ, ապա Հայաստանում պետք է անպայման բացվեն վրացական եկեղեցիներ: Մենք պայմանավորվել ենք, որ ապագայում մեր համագործակցությունն ավելի լավն է լինելու: Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն նա թույլ չի տա վրաց ժողովրդի և Վրաստանի կեղեքում»,- ասել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |