ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենայկը մեկնարկում է «Մեկ մարդ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենայկը մեկնարկում է «Մեկ մարդ» ծրագիրը, որի նպատակն է իրազեկել հանրությանը առանձին անձանց խնդիրների ու ճակատագրերի մասին, որոնք փախստական են դարձել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի ՓԳՀԳ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեգեն: Այդ արշավի շրջանակերում բարի կամքի դեսպան, դերասանուհի Անջելինա Ջոլին դիմել է կոչով՝ հորդորելով մարդկանց օգնել փախստականներին: Դա կարելի է անել որևէ իրեր նրանց փոխանցելով, կամ միջոցներ փոխանցելով փախստականների հիմնադրամներին, ինչպես նաև հակազդելով փախստականների հանդեպ բացասական վերաբերմունքի տարածմանը:

Ըստ Դեսալեգեի, այդ նախագիծը կտևի մինչև տարեվերջ: Այդ համատեքստում նա նշել է, որ 2011թ. նշվելու է նաև ՄԱԿ-ի փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի 60 և Անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիայի 50-ամյակը: «Մենք նաև հարգանքի տուրք կմատուցենք Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին, որը Ազգերի լիգայի առաջին հանձնակատարն էր փախստականների գծով, որի 150-ամյակն է նշվում է այս տարի»,-ասել է նա:

Այսօր նշված կառույցն օգնում է աշխարհում գրանցված 43 մլն փախստականներին և ներքին տեղահանված անձանց:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---