Վիեննայում փորձում են ուղիներ գտնել աշխարհում միջուկային անվտանգության բարձրացման համար21 հունիսի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրենՅուկիա Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենն իր ելույթում ընդգծեց հինգ հիմնական առաջարկները, որոնք կարող են նպաստել իրատեսական հետ-Ֆուկուշիմյան միջուկային ապահովության շրջանակի հիմնադրմանը: Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ումՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը և ներկայացուցչության աշխատակիցներ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |