Հայաստանի ամերիկյան համալսարանի MBA 1-ին կուրսի ուսանողները իրենց բիզնես պլաններն են ներկայացրել Ամերիա բանկին22 հունիսի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր կողմից որդեգրված քաղաքականությանը համապատասխան` այս անգամ իր աջակցությունն ուղելով Հայաստանի կրթության խթանմանը: Հունիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ “Բիզնես պլանի մրցակցություն” թեմայով մրցույթ, որի ընթացքում համալսարանի MBA 1-ին կուրսի ուսանողներից կազմված 7 թիմերի կողմից առաջարկվեցին իրենց կողմից մշակված բիզնես պլաններ: ՀԱՀ-ի առաջին բիզնես պլանների մրցույթը հովանավորվում էր Հայաստանի երեք առաջատար ընկերությունների կողմից` միջոցառման Պլատինում հովանավորն էր Ամերիաբանկը, իսկ Ոսկե հովանավորներն էին ՄԼԼ Ինդասթրիզ և Կիա Մոթորս Արմենիա ընկերությունները: Առաջատար հայաստանյան ընկերությունների արհեստավարժ ներկայացուցիչներից և ամերիկյան ներդրողներից բաղկացած ժյուրիի կողմից ընտրվեցին լավագույն երեք թիմերը` առաջին տեղ` “Touch Karaoke Bar”, երկրորդ տեղ` “Groof”, երրորդ տեղ` “Delice Bakery”: Առաջին տեղը զբաղեցրած թիմը պարգևատրվեց հովանավորների կողմից տրամադրված մրցանակներով, ներառյալ` Ամերիաբանկի կողմից` VISA/MasterCard Gold քարտեր, Կիա Մոթորս Արմենիա ընկերության կողմից` 200,000 ՀՀ դրամ դրամական պարգև և ՄԼԼ Ինդասթրիզ ընկերության կողմից` շրջագայություն նոր օդանավակայանի մասնաշենքում: Յոթ թիմերից ընտրված լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել Ամերիաբանկում, իսկ լավագույն բիզնես պլանն իրագործելիս` իրավաբանական խորհրդատվություն ստանալ “Ամերիա” ՓԲԸ իրավաբանական ծառայության լավագույն մասնագետների կողմից և աջակցություն` դրա ֆինանսավորման գործում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |