Չինաստանը շտապ օգնության 88 նոր մեքենա է տրամադրել Հայաստանին![]() PanARMENIAN.Net - Տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Չինաստանը շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել Հայաստանին: 88 մեքենայից 35-ը հատկացվել է Երևանին, իսկ մնացածը՝ մարզերին: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նոր մեքենաների ձեռք բերումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ անցած 20 տարիների ընթացքում շտապ օգնության շարժակազմը չի նորացվել: «Այսօր մենք կարող են վստահաբար ասել, որ ունենք անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ, ծառայողներ ու սարքավորումներ, բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քուշկյանը: Նախարարն ընդգծել է, որ առաջին բուժօգնության տրամադրման հայկական համակարգն արդեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոց է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը տեղում ծանոթացել է նոր մեքենաներին: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |