Ամերիաբանկը ներկայացնում է Էքսպրես լիզինգի ծառայություն

Ամերիաբանկը ներկայացնում է Էքսպրես լիզինգի ծառայություն

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ակտիվացնել գործունեությունը ֆինանսական վարձակալության ծառայության մատուցման ուղղությամբ: Ի նկատի ունենալով հաճախորդների օրեցօր աճող պահանջարկն այդ ծառայության նկատմամբ` Բանկը մշակել է ֆինանսական վարձակալության /լիզինգի/ նոր տեսակ` Էքսպրես լիզինգի ծառայությունը, որը հնարավորություն կընձեռի լիզինգի ծառայությունը մատուցել առավել սեղմ ժամկետներում:

Էքսպրես լիզինգի ծառայությունը Բանկում գործող լիզինգի ծառայությունից տարբերվում է նախ պարզեցված ընթացակարգով` համաձայն որի ծառայությունը մատուցելիս հիմք են ընդունվում կազմակերպության ընդամենը մի քանի կարևոր ցուցանիշներ, ինչն էականորեն արագացնում է ծառայության տրամադրման գործընթացը, ինչպես նաև հայտի գնահատման մոտեցումով և սակագներով:

Էքսպրես լիզինգով ֆինանսավորումը կարող է տրամադրվել մինչև 40 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով:

Անշարժ գույք ձեռք բերելու դեպքում Էքսպրես լիզինգի ծառայությունը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով, իսկ շարժական գույք ձեռք բերելու համար` մինչև 5 տարի մարման ժամկետով:

Նշենք, որ Բանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 28.06.11թ. դրությամբ կազմում է 1.7 մլրդ դրամ:

Ամերիաբանկի Էքսպրես լիզինգի ծառայությունը նպատակ ունի խթանելու փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության զարգացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---