Միխայիլ Բագդասարով. «Արմավիան» չի ծրագրում ամառային սեզոնին զեղչել ավիատոմսերի գները

Միխայիլ Բագդասարով. «Արմավիան» չի ծրագրում ամառային սեզոնին զեղչել ավիատոմսերի գները

PanARMENIAN.Net - «Արմավիան» չի նախատեսում ամառային սեզոնին զեղչել ավիատոմսերի գները, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բագդասարովը: «Ամռանը զեղչեր չեն լինում, զեղչերը լինում են ձմռանը»,- հումորով պատասխանել է նա տուրիստական սեզոնին լրագրողների՝ հնարավոր զեղչերի մասին հարցին: Բագդասարովը հերքել է նաև տեղեկատվությունն այն մասին, որ ընկերությունը թանկացրել է ավիատոմսերի գները: Նրա խոսքով, ամռանը ուղևորների հոսքի ավելացման և դրանից մի քանի ամիս առաջ էժան և միջին գնի ավիատոմսեր պատվիրելու արդյունքում այժմ ուղևորներին հասանելի են հիմնականում միայն թանկ տոմսերը: Ընկերության սեփականատերը հաղորդել է նաև, որ «Արմավիան» ծրագրում է ընդլայնել իր թռիչքների աշխարհագրությունը և այս կապակցությամբ համագործակցելու է ամբողջ աշխարհի տուրիստական ընկերությունների և հայ համայնքների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---