Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրը սկսել է ավելի լա՞վ աշխատել 7 հուլիսի 2011 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 7-ին Հայաստանի կառավարության նիստը սկսել է երկրի քաղաքացիներին տրամադրվող պետական ծառայությունների դիտարկման արդյունքների հրապարակումից, որն անցկացվել է մի շարք նախարարական գերատեսչություններում: Մասնավորապես, նրա խոսքով, Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում կառավարության որոշմամբ հեշտացվել են քաղաքացիների իրավունքների գրանցման ընթացակարգերը, որի արդյունքում չի պահանջվելու ունեցվածքի գնահատման տրամադրում երկրորդական գրանցումների ժամանակ: «Հաստատված հեշտացումների շնորհիվ մեկ ամսում 10 հազար քաղաքացիներ ազատվել են այդ ծախսերից»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով, տարեկան կտրվածքով շուրջ 120 հազար մարդ իրականացնելու է առքուվաճառքի գործարքներ առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, դիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ Անշարժ գույքի պետական կադաստրի ծառայությունների որակը զգալիորեն բարելավվել է, կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը: «Վերջին երկու շաբաթում դիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ մեր հասարակությունը սկսել է դրական գնահատել անշարժ գույքի կադաստրի ոլորտում կատարվող փոփոխությունները»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |