ՀԲ-ը միանգամայն իրական է համարում Հայաստանում 2011թ. արդյունքներով գնաճի 6,5 տոկոսանոց ցուցանիշը 7 հուլիսի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացված ծրագրերի հաշվին 2011 թվականի արդյունքներով կհաջողվի գնաճի ցուցանիշը նվազեցնել մինչև 6,5 տոկոս նպատակային ցուցանիշը: Հուլիսի 7-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին: «Համաշխարհային բանկն այդ ցուցանիշը միանգամայն իրական է համարում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա, նրա կարծիքով, Հայաստանում 2011 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կարող է 5 տոկոսի հասնել, եթե լուրջ արտաքին մարտահրավերներ չլինեն: Ժան-Միշել Ապպիի խոսքով, 2010 թվականին Հայաստանում ՀՆԱ 2,6 տոկոս աճ է գրանցվել, և դա թույլ է տալիս ընթացիկ տարում ցուցանիշի աճի հույս ունենալ: 2011թ. Հայաստանի բյուջեի համաձայն, ՀՆԱ աճը ծրագրված է 4,6 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5 տոկոս): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |