Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով  ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի խորհրդարանական Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, այս մասին հայտնել է Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Այսօր ԵԱՀԿ ԽՎ նախագահ, հույն Պետրոս Էֆթիմիուն Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակներին հրավիրել է մի հանդիպման, որի ընթացքում երկու պատվիրակությունների հետ համաձայնեցրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի անձնական ներկայացուցչի Հվ. Կովկասի հարցերով զեկուցողի թեկնածությունը: Ինչպես հայտնի է պրն. Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո այս պաշտոնը մնում էր թափուր: Այժմ պրն. Էֆթիմիուն որոշել է այս պաշտոնին առաջադրել ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի Ժոաո Սուարեշի թեկնածությունը, ում լավ են ճանաչում և’ Հայաստանում, և’ Ադրբեջանում: Առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կհայտարարվի այդ նշանակման մասին»,- լրագրողներին հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար Ա. Սաֆարյանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---