Կայացավ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը 9 հուլիսի 2011 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացավ ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը, որը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն սկսվեց մարտական դրոշի ներսբերմամբ: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես եկան Զինված ուժերի գումարտակների, վաշտերի, դիվիզիոնների հրամանատարներ: Իր ելույթում Սեյրան Օհանյանը ողջունեց բոլոր ներկաներին, նշելով, որ համաժողովի կազմակերպումն ինքնանպատակ չէ, այլ այն ունի առաքելություն հաստատելու երիտասարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հայոց Զինված ուժերի մարտունակության և ընդհանրապես պետության պաշտպանունակության գործում: «Զինվորի համար դուք պետք է լինեք ուսուցիչ և առաջնորդ, այն մեկը, ով արևի, անձրևի թե ձյան տակ մշտապես քայլում է բոլորի առջևից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին` թիկունք կանգնում զինվորին», ասաց Օհանյանը: ՀՀ նախագահը, ողջունելով սպաներին, հանդես եկավ պատգամներով, որտեղ նա շեշտեց երիտասարդ սպաների տեղն ու դերը հայրենիքի պատմության և անվտանգության կերտման գործում: Համաժողովը փակեց Սեյրան Օհանյանը, ով հայտարարեց, որ համաժողովը կրելու է շարունակական բնույթ, և որ Հայաստանի գերնպատակը պատերազմը կանխարգելելն է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |