Ավարտվեց Արարատ բանկի չորրորդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Ավարտվեց Արարատ բանկի չորրորդ  թողարկման կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

PanARMENIAN.Net - «Արարատբանկ» ՓԲԸ-ն հուլիսի 11-ին ավարտեց չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Հունիսի 20-ից մինչև հուլիսի 11-ը թողարկվել և տեղաբաշխվել է 250 մլն դրամ ծավալով 25 հազար պարտատոմս: Դրանց նկատմամբ պահանջարկը 25,004 տոկոսով գերազանցել է առաջարկը: Տեղաբաշխմանը մասնակցել է 194 ներդրող, որից 11-ը եղել են իրավաբանական, իսկ և 183-ը ֆիզիկական անձիք:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ -ում պարտատերերի իրավունքները կգրանցվեն հուլիսի 12-ին: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը կիրականացվի եռամսյակային կտրվածքով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---