«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 93 պատանի 16 երկրից

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ և ծրագրի մասնակից պատանիներ և աղջիկներ: «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 93 պատանի 16 երկրից` Հորդանան, Իրաք, Սիրիա, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Տաջիկստան, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Կիպրոս, Սլովակիա, Իսպանիա և Չեխիա:

«Մեծ սիրով և ջերմությամբ ողջունելով և բարի գալուստ մաղթելով ծրագրի մասնակիցներին` նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայրենիքում անցկացրած օրերը ճանաչողական և ուսուցողական լինելով` կարևոր նշանակություն ունեն ազգային արժեքներին, ավանդույթներին հաղորդակից լինելու, հայրենակիցների հետ շփվելու և կապեր հաստատելու առումով:

Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

Ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի վերաբերյալ տեսահոլովակ, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---