Քուվեյթում վնասազերծել են հայերի հանցավոր խմբավորում

Քուվեյթում վնասազերծել են հայերի հանցավոր խմբավորում

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Քուվեյթի իրավապահ մարմինները հանցավոր խմբավորում են վնասազերծել, որը կազմված էր հայերից: Ինչպես հայտնում է Arab Times-ը, սկզբում իրավապահները ձերբակալել են մի հայի՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ, ով պատմել է խմբավորման գործունեության մասին, ինչպես նաև հայտնել է, որ իր կինը գտնվում է օդանավակայանի ճանապրհին գողացված ոսկով և կեղծ փաստաթղթերով, ինչից հետո այդ կինը ևս ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ խմբավորման մեջ ևս չորս հոգի է ընդգրկված, ովքեր, նրանց խոսքով, ևս հայեր են ազգությամբ:

Հանցագործները ոսկյա իրերի խոշոր չափերի կողոպուտ են կատարել: Խմբավորումը չորս տարում գողացել է 1 միլիոն Քուվեյթի դինար արժողությամբ ոսկյա իրեր:Ամառային սեզոնին նրանք առևտրային վիզայով ժամանում էին Քուվեյթ և կողոպտում էին առանձնատները: Խմբավորման պարագլուխը հետախուզման մեջ է:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---