Հայաստանի նախագահը կարևորել է ջանքերի միավորումը փողերի լվացման դեմ պայքարում12 հուլիսի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին և գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին, ովքեր Երևան են ժամանել Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության ղեկավարը ողջունել է նիստի անցկացումը Երևանում` բարձր գնահատելով այդ կառույցի աշխատանքն ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ երևույթները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր: Նախագահը մաղթել է նիստին արդյունավետ աշխատանք: Լիագումար նիստին մասնակցում է անդամ երկրներից հարյուր երկու երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների շուրջ երկու հարյուր իննսուն ներկայացուցիչ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |