Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ «Նաիրիտ»-ի կառավարչի ընտրության ժամկետը կրկին կարող է երկարացվել13 հուլիսի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - 2011-ի հուլիսի 30-ին «Նաիրիտ» գործարանի համար կառավարչի ընտրության վերջին մրցույթի արդյունքում հետաքրքրություն էր հանդես բերել միայն գերմանական C.A.C ընկերությունը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում ասել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, եթե գերմանական ընկերությունը չհամապատասխանի առաջարկվող պահանջներին, մրցույթի ժամկետները կերկարացվեն: Նախարարը նաև հաղորդել է, որ գործարանի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերում ռուսական, լեհական, իրանական ընկերությունները: Պատասխանելով լրագրողների հարցին, «թե աշխատելու է արդյոք գործարանը», Մովսիսյանը հայտարարել է, որ «Նաիրիտն» աշխատել է և աշխատելու է` չնայած կուտակված պարտքերին: Ինչ վերաբերվում է աշխատողների աշխատավարձը վճարելուն, ապա նախարարն ինքն էլ չգիտի, թե դա երբ կլինի: «Հենց որ իմանամ, կասեմ»,- հավաստիացրել է նա: Խոսելով գործարանի ղեկավարության փոփոխության մասին` նախարարը հաղորդել է, որ նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը վերջին երկու տարվա ընթացքում ցանկություն է հայտնել լքել պաշտոնը, սակայն ստեղծված հանգամանքների պատճառով նրա խնդրանքը մերժվել է: Էներգետիկայի նախարարը հերքել է լուրերն այն մասին, որ գործարանի սեփականատերերի թվում կան պետական պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ, նա հավելել է, որ որպես բաժնետեր հանդես է գալիս Rhinoville Property Limited ընկերությունը, որի կառավարիչն է ԱՊՀ միջպետական բանկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |