Հայաստանը դարձել է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության անդամ13 հուլիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը հուլիսի 1-ից հանդիսանում է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության /ՕՏԻՖ/ լիիրավ անդամ: Հայաստանը ստացել է ձայնի և ՕՏԻՖ-ի մարմինների և մշտական աշխատանքային խմբերի բոլոր նիստերին մասնակցելու իրավունք: այաստանը միացել է Միջազգային երկաթուղային փոխադրումների կոնվենցիային /ԿՈՏԻՖ/ 2011 թ. ապրիլի 1-ին: Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպութունը ստեղծվել է 1985 թ. մայիսի 1-ին: Կազմակերպության գործունեությունը կարգավորում է 1980 թ. մայիսի 9-ին ստորագրված ԿՈՏԻՖ-ը: Մինչ ՕՏԻՖ-ի կազմավորումը գործում էր Միջազգային երկաթուղային հաղորդակցության կենտրոնոկան բյուրոն, որը ստեղծվել էր 1893-ին: ՕՏԻՖ-ի հիմնական նպատակն է հանդիսանում միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, կատարելագործումը և պարզեցումը: ՕՏԻՖ-ի կողմից մշակված նորմերը կարգավորում են տրանսպորտային հաղորդակցությունը 250000 կմ երկարություն ունեցող երկաթուղային գծերում, ինչպես նաև բեռնա- և ուղևորափոխադրումները տրանսպորտի այլ միջոցներով: Կազմակերպությունում Հայաստանի համար անդամակցության կարևորության մասին բազմիցս խոսել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Շևքետ Շայդուլինը: Գլխավոր տնօրենի կարծիքով, անդամակցությունը ՕՏԻՖ-ում, ինչպես նաև Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունում, անդամ-երկրների համար ստեղծում է ընդհանուր տրանսպորտային տարածք, թույլ է տալիս ընդհանուր ուժերով լուծել տարբեր տրանսպորտային ուղղություններին, միջանցքներին և սահմանային կետերին վերաբերվող խնդիրները, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը |