Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիոնի  քաղաքապետ Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի հրավերով 2011-ի հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարման, տրանսպորտային, մշակույթի, կրթական և քաղաքաշինական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հետ: Երևանի քաղաքապետարանում պատվիրակության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվի գործընկերության համաձայնագիր։ Պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:

Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---