«Ժառանգություն». ԿԸՀ-ի նոր կազմը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների18 հուլիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ-ի նոր կազմի ձևավորումն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Բացի այդ, Մարտիրոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից Գարեգին Ազարյանի թեկնածության առաջադրումը որպես ԿԸՀ անդամի, ապացուցեց, որ դատական համակարգը անգամ նվազագույն անկախություն չունի և լիովին կախված է նախագահական նստավայրից: Ըստ նրա, նորընտիր ԿԸՀ-ն կպահպանի բացասական միտումները ընտրական գործընթացում: Նա նշել է, որ դա լուրջ մարտահրավեր է հանրության համար՝ բացատրելով դա նրանով, որ եթե Հայաստանի իշխանությունները քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, ընտրությունների միջոցով, չլուծեն քաղաքական հարցերը, ժողովուրդը միշտ կընդվզի դրա դեմ: «Իշխանությունները հերթական անգամ հիմք են ստեղծում բացասական քաղաքական գործընթացների համար»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ կոչ անելով հայ հանրությանը պայքարել դրա դեմ, որպեսզի 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրությունները արդար լինեն: Իր հերթին «Ժառանգության» անդամ, փաստաբանների պալատի անդամ Անուշավան Նիկողոսյանը, անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքին, ասել է, որ օրենսգրքում կատարվել են բավականին դրական փոփոխություններ, սակայն, որպեսզի Ընտրական օրենսգիրքը «վերջնականապես լավ ձևավորվի», երկրի իշխանությունները պետք է հիմնարար փոփոխություններ կատարեն: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |