Պատերազմում, որը վաղ թե ուշ կսկսվի Ղարաբաղում, կհաղթի…Ամերի՞կան22 հուլիսի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում կվերածվեն պատերազմական գործողությունների վերսկսման, վստահ է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք դիմակայել դրան: Քանի որ, ցավոք, մենք բոլորս շատ թույլ ենք հիմա, ապակողմնորոշված: Նույնիսկ Իրանում ամերիկյան հինգերորդ շարասյունը փորձում է հաղթահարել այդ երկրի իշխանությունների բավականին կոշտ դիմադրությունը: Դա շատ բարդ, մեծ խաղ է»,-հայտարարել է փորձագետը: Ըստ նրա, ներքին թշնամու հետ պայքարելը շատ բարդ է: «Մենք ինքներս ենք թույլ տալիս ամերիկացիներին ազդեցության գոտիների վերաբաշխում անել իր շահերից ելնելով: Ուստի, պատերազմում, որը վաղը կամ ավելի ուշ կվերսկսվի Ղարաբաղում, կպարտվեն և Հայաստանը, և Ադրբեջանը, և Ռուսաստանը, և Թուրքիան և Իրանը: Մինչև ամերիկացիները դրան չհասնենն, չեն հանգստանա: Հստակ ծրագիր նրանք չունեն, սակայն ընդհանուր ալգոռիթմը կա, սահմանային միջադեպերով նրանք սրում են իրավիճակը, մարզվում են, այսպես ասած: Ցավոք, մենք ամերիկյան աշխարհաքաղաքականության այդ բանսարկությունների պասիվ վկաներն ենք»,-ասել է Ալեքսանդր Դուգինը, հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |