ԱՄՆ-ին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

ԱՄՆ-ին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը

PanARMENIAN.Net - Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, այդ մասին թուրքագետը ասել է այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում: Շաքարյանը նշել է, որ Ամերիկայի համար շահավետ չէ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Նրա խոսքով, եթե սահմանը բացվի, առաջին հերթին նկատելի կմեծանա ապրանքների արտահանումը դեպի Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես տեղի հայ համայնքներ: Դա կնպաստի Ռուսաստանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, թուրքագետը գտնում է, որ սահմանի բացումից Ռուսաստանը տնտեսապես կշահի, որովհետև, առաջինը, արտահանվող ապրանքը դեպի Թուրքիա կլինի էլեկտրաէներգիան, որի առյուծի բաժինը Ռուսաստանին է պատկանում և, երկրորդը, այլ ապրանքների արտահանումը տեղի կունենա երկաթուղու միջոցով, իսկ Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումներն իրականացնում է Ռուսաստանին պատկանող Հարավկովկասյան երկաթուղին:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սահմանը երկու երկրների միջեւ փակվել է Անկարայի կողմից 1993թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահը առաջին անգամ այցելեց Երեւան, ժամանելով դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացած ֆուտբոլային խաղը: Թուրքիան հուսով է, որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---