Թեհրան. Բուշերի ԱԷԿ-ը կարելի է շահագործման հանձնված համարել28 հուլիսի 2011 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին երկրի կրթական-դաստիարակչական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Բուշերի ԱԷԿ-ը կարելի է համարել շահագործման հանձնված և հիմքեր կան հուսալու, որ գալիք ամսվա ընթացքում ԱԷԿ-ը կմիանա երկրի էլեկտրաէներգիայի ցանցին։ Սալեհին նշել է, որ անցյալ տարվա օգոստոսի վերջին Բուշերի ԱԷԿ է բերվել վառելիքի հերթական քանակը և այդ ժամանակ հայտարարվել է, որ ԱԷԿ էներգետիկ գործարկումը կկայանա 9-12 ամիս անց, հաղորդում է Iran News-ը։ Հունիսի վերջին ռուսական կոնցեռնի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաղորդել է, որ Իրանում Բուշերի ԱԷԿ վրա կատարվող աշխատանքը մտել է եզրափակիչ փուլ: Բուշերի ԱԷԿ-ը առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը կառուցում է Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկը ՌԴ-ի ու Իրանի միջև 1992թ. կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: «Ատոմշինարտահանումը», ըստ 1995թ. կնքած պայմանագրի, ավարտում է ԱԷԿ-ի շինարարությունը, որը սկսել էր գերմանական Kraftwerk Union A.G (Simens/KWU) կոնցեռնը: «Ատոմշինարտահանումը» շինհրապարակում սկսեց աշխատել 1998թ.: Իրանի իշխանությունները նախկինում մտադիր էին ԱԷԿ-ը շահագործման հանձնել 2008թ.: 2008-ի սկզբին Ռուսաստանն ավարտեց միջուկային վառելիքի առաքումը էլեկտրակայանի համար: Իրանը մտադիր է 360 Մ/վտ հզորությամբ ևս մեկ ատոմակայան կառուցել Խուզիստան նահանգում: Բուշերի ԱԷԿ միացումը Իրանի էներգահամակարգին նախատեսվում էր մինչև 2010-ի վերջ, սակայն 2011-ի փետրվարին տեխնիկական խնդրի հետ կապված Ռուսաստանը պահանջեց հեռացնել ուրանային վառելիքը, և իրանական կողմը կատարեց այդ պահանջը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |