Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը ներկայացրել է նոր կայքը` www.smsmta.am

Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը ներկայացրել է նոր կայքը` www.smsmta.am

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքային նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայությունը հուլիսի 29-ին Երևանում ներկայացրել է www.smsmta.am նոր կայքը: «Այս կայքի ստեղծման նպատակը միգրացիոն գործընթացների մասին լիարժեք և հավաստի տեղեկատվություն տրամադրելն է»,- հուլիսի 29-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ներկայացնելով նոր կայքը` նա հաղորդել է, որ այցելուները կարող են ծանոթանալ օրենսդրությանը, ընդ որում, ինչպես տեղի, այնպես էլ միջազգային, որը կանոնակարգում է միգրացիոն գործընթացները: Այստեղ ներկայացվելու են նոր նախագծեր, որոնց քննարկմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Գագիկ Եգանյանի խոսքով, կայքում կան բաժիններ, որոնք շոշափում են մուտքի, ժամանակավոր կամ մշտական բնակություն ստանալու թույլտվության, ինչպես նաև երկքաղաքացիության հետ կապված հարցեր:

Պետական միգրացիոն ծառայության պետը նաև հաղորդել է, որ նոր կայքում կարելի է գտնել տվյալներ փախստականների և նրանց տրամադրված բնակարանների քանակի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---