ԼՂՀ-ում կարևորում են երկրից դուրս բնակվող հայրենակիցների մասնակցությունը Արցախի շենացման գործին

ԼՂՀ-ում կարևորում են երկրից դուրս բնակվող հայրենակիցների մասնակցությունը Արցախի շենացման գործին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին ընդունել է ծագումով արցախցի բարերար Հայկ Մաղաքելյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Բակո Սահակյանը կարեւորել է հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունը Արցախի շենացման գործին՝ նշելով իշխանությունների պատրաստակամությունը ըստ ամենայնի աջակցել նման ծրագրերի իրականացմանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---