Լոս Անջելեսում լույս տեսած հայազգի լրագրողի գիրքը քարոզելու է պրոֆեսիոնալ լրագրություն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Լոս Անջելեսում կայանալու է քաղաքագետ, լրագրող Մարիա Արմուդյանի «Սպանել հաղորդագրողին. Համաշխարհային ճակատագրում ԶԼՄ-ների դերը» (Kill the Messenger: The Media’s Role in the Fate of the World) գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Prometheus Books հրատարակչատանը:

Գրքում Արմուդյանը ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ բացակայում է լրագրողական էթիկան,և երբ տարածվում է վատ քարոզը: Մինչ Ռուանդայում, Բոսնիայի պատերազմում և Հոլոքոսթի ժամանակ, երբ լրատվությունը ցույց էր տալիս մասսայական ջարդեր, այլ կոնֆլիկտների ժամանակ որոշ լրագրողներ խաղարարներ էին դառնում: Նրանց աշխատանքը օգնեց նաև Հարավային Աֆրիկայում, Թայվանում, Մեքսիկայում և Սենեգալում, մինչ որոշ լրագրողներ օգնում, որոշներն էլ խանգարում էին Չիլիում ժողովրդավարություն կառուցելու գործում:

«Ժամանակն է աշխարհում պրոֆեսիոնալ, էթիկային համապատասխանող լրագրություն ստեղծելու համար, ընդդեմ մասնագիտական դեգրադացման», ասում է գրքի հեղինակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---