Լևոն Շիրինյան. Ներկայիս Վրաստանը շարունակում է Հայաստանի հանդեպ 1918-20թթ. քաղաքականությունը

Լևոն Շիրինյան. Ներկայիս Վրաստանը շարունակում է Հայաստանի հանդեպ 1918-20թթ. քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Վրաստանը շարունակում է Հայաստանի հանդեպ այն նույն քաղաքականությունը, որը 1918-20թթ.վարում է մենշևիստական Վրաստանը առաջին Հայկական հանրապետության հանդեպ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, այդ մասին է վկայում նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունը: Շիրինյանը հավելել է, որ ինչպես այն ժամանակ, հիմա էլ Վրաստանը փորձում է օգուտ քաղել Հայաստանի դժվարություններից՝ առավելագույն զիջումների հասնելով տարբեր հարցերում:

Նա նաև խստորեն քննադատել է Վրաստանի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունն ու ՀՀ ԱԳՆ պասիվությունը Սահակաշվիլիի հայտարարության վերաբերյալ: Շիրինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը վկայում է Վրաստանի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականության ձախողման մասին: Նա նաև հերքել է այն ենթադրությունները, թե Սահակաշվիլիի հայտարարություններն ուղղված էին Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի դեմ՝ նշելով, որ իր խոսքերով Սահակաշվիլին վիրավորել է նաև վիրահայերին:

The Business Year ամսագրին տված հարցազրույցում, որի հատուկ համարը նվիրված էր Ադրբեջանի անկախության 20-ամյակին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է. «Վրաստանն ու Ադրբեջանը պետք է սատարեն միմյանց, նկատի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մենք ընդհանուր հայացքներ ունենք, ամուր կապեր: Ես վստահ եմ, որ մեր միասնության, լավ հարաբերությունների շնորհիվ կկարողանանք ավելի լավ ապագա կերտել: Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չկարգավորված հակամարտությունների հետ և Ադրբեջանի ու Վրաստանի ամեն մի ընդդիմադիր մեր պետությունների ընդհանուր թշնամին է: Մեր ուժը մեր միասնականության մեջ է, դա ուղղակի խոսքեր չեն, դա իրողություն է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---