Չնայած շրջանառվող լուրերին, Լոս Անջելեսի բանտերում նստած ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 100010 օգոստոսի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հերթական այցելությունն է կատարել Լոս Անջելեսի մարզի կալանավայրերից մեկը: Գլխավոր հյուպատոսը հանդիպել է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ, ովքեր տարբեր պատժաչափով գտնվում են ազատազրկման վայրում: Գրիգոր Հովհաննիսյանը ծանոթացել է հայ կալանավորների կեցության պայմաններին, կալանավորների հետ զրուցել նրանց իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի մասին: Գլխավոր հյուպատոսին ուղեկցում էր Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ Րաֆֆի Օհաննեսը, որը պարբերաբար այցելում է ամերիկյան ազատազրկման վայրերում գտնվող հայ քաղաքացիներին: Ամերիկյան բանտերում հայաստանցի կալանավորների մեծ թվի մասին վերջերս շրջանառվող խոսակցությունների համատեքստում, Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ ներկայացվող թվերը պաշտոնական տվյալներ չեն և խիստ ուռճացված են: Ամերիկյան իրավասու մարմինների կողմից ՀՀ գլխավոր հյուպատոսություն ներկայացված տվյալների համաձայն` 2011թ. առաջին կեսի ընթացքում ձերբակալվել է 151 Հայաստանի քաղաքացի: Ընդ որում, նրանց չնչին տոկոսն է դատապարտվել ազատազրկման: Ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի մարզի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը: Վերջին շրջանում, սակայն, նկատվում է ԱՄՆ-ում գտնվելու արտոնագրի ժամկետը խախտող և երկրից վտարվող ՀՀ քաղաքացիների թվի աճ: 2011 թ.-ին ԱՄՆ պատկան մարմինները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են դիմել 50 ՀՀ քաղաքացու վտարման հարցով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |