ՌԴ ոստիկանությունը ստուգում է Թուրքիայից Մոսկվա ահաբեկչի ժամանման մասին տեղեկատվությունը10 օգոստոսի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ոստիկանությունը ստուգում է Մոսկվայում, իբր, պատրաստվող ահաբեկչությունների մասին անանուն նամակը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմիններին: «Նախօրեին ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ չորեքշաբթի երեկոյան մետրոյում ահաբեկչական ակտերի իրականացման համար Ստամբուլից Իրաքի քաղաքացի պետք է ժամանի մայրաքաղաքի «Շերեմետյևո օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ նամակն օդանավակայան է ուղարկվել էլեկտրոնային տարբերակով անգլերեն լեզվով: Ուղերձը թարգմանելուց հետո ավիաանվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանություն են դիմել: Ներկայումս նամակում շարադրված տեղեկատվությունը ստուգվում է: Գործակալության զրուցակիցը չի բացառում, որ անհայտ անձը փորձում է «պատմության մեջ ներքաշել» իր ծանոթներից մեկին, «որը կարող է բոլորովին կարգապահ քաղաքացի լինել»: Թուրքական ոստիկանության միջազգային հարաբերությունների բաժնում «Ինտերֆաքսին» հաղորդել են, որ այդ հաշվով տեղեկատվությամբ չեն տնօրինում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |