Պլաստիկ վիրաբույժներին հայերն ամենաշատը դիմում են քթի շտկման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ամեն տարի ավելանում է էսթետիկ- պլաստիկ վիրահատությունների ծավալը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ, բժշկականգիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը. «Դեռևս 80-ական թվականներից Հայաստանում սկսել են կատարել պլաստիկ վիրահատություններ, սակայն սկզբնական շրջանում դրանք կրել են զուտ վերականգնողական բնույթ: Էսթետիկ վիրահատությունների ծավալները սկսեցին ավելանալ հատկապես վերջին 10-15 տարիների ընթացքում»: Նա նշեց, որ իրենց դիմում են ինչպես նորածինների մոտ բնական արատների վերացման համար, այնպես էլ 60-ամյա մարդիկ, ովքեր ուզում են շտկել և՛ արտաքին տեսքը, և՛ առողջական դժվարություններ առաջացնող խնդիրները: «Ավելի երիտասարդ և միջին տարիքում հիմնականում դիմում են էսթետիկ միջամտության` քթի, ականջախեցիների վիրահատության համար: Մինչդեռ տարեցները դիմում են ծերացման հետևանքով առաջացող թերությունների վերացման համար»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ–վիրաբույժ Գնել Անանյանը: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցնետ, «Միքայելյան վիրաբուժության իսնտիտուտի» պլաստիկ և դիմածնոտային բաժնի ղեկավար Հայկ Ենոքյանն էլ հավելեց, որ իրենց հաճախորդների մեծամասնությունը չի ցանկանում նմանվել որևէ հանրահայտ մարդու, այլ ընդհակառակը` ցանկանում են ստանալ բնականին մոտ արդյունք: Բժիշկները նշեցին, որ հայերն ամենաշատը դիմում են քթի պլաստիկ վիրահատության համար: Երկրորդ տեղում են փորի առաջնապատի և կրծքագեղձերի վիրահատությունները, որոնց հաջորդում է դեմքի մաշկի ձգումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |