Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները կբացեն համահայկական ամուսնական կայք16 օգոստոսի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարության կազմակերպած Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի նպատակն էր հաստատել հայրենիք-սփյուռք և սփյուռք-սփյուռք կապեր: Այդ նպատակով մասնակիցները մշակել են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն ավելի արագ և հեշտ փոխանակել տեղեկատվություն, սեփական համայնքներում կազմակերպել հայագիտական միջոցառումներ ու նպաստել հայապահպանությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրին մասնակցած սփյուռքահայ երիտասարդները ներկայացրեցին իրենց տպավորությունները: Երիտասարդների մշակած ծրագրերից մեկը նվիրված է նոր հայկական ընտանիքների ստեղծմանը` կբացվի համահայկական ամուսնական կայք: Կայքում կարող են գրանցվել հայ երիտասարդներ ողջ աշխարհից: Մասնակիցների այս և մյուս ծրագրերը պետք է իրագործվեն մեկ տարվա ընթացքում: Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պատմեց, որ 2 շաբաթների ընթացքում երիտասարդներն ունկնդրել են հայագիտական թեմաներով դասախոսություններ, ծանոթացել են Եղեռնի իրական պատմության ու Արցախի հիմնախնդրի էությանը: Մասնակիցները նշեցին, որ միակ «թերությունն» այն էր, որ ամառային դպրոցը տևեց ընդամենը 2 շաբաթ, և իրենց մեծագույն ցանկությունն է մի քիչ երկար մնալ հայրենիքում: Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցին մասնակցեցին 21-30 տարեկան 28 հայ երիտասարդներ 11 երկրից: Սփյուռքի նախարարության այս ծրագիրն այս տարի անցկացվեց առաջին անգամ` օգոստոսի 1-14-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |