The New York Times. Համաշխարհային հանրությունը պետք է սատարի ֆանտոմ երկրներին, այդ թվում Ղարաբաղին

The New York Times. Համաշխարհային հանրությունը պետք է սատարի ֆանտոմ երկրներին, այդ թվում Ղարաբաղին

PanARMENIAN.Net - The New York Times-ում հրապարակված Դենիել Բայմանի ու Չարլզ Քինգի «Թաքնված սպառնալիք» հոդվածում անդրադարձ է կատարվում ֆանտոմային պետությունների գոյությանը, նրանց առաջացմանն ու հետագա ճակատագրին: «2008թ. ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե որքան պայթյունավտանգ է հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ կան նաև այլ ֆանտոմային պետություններ, ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղը»,-ասվում է հոդվածում:

Ըստ հեղինակի, միջազգային հանրությունը պետք է սատարի ֆանտոմային պետությունների ինքնորոշման իրավունքին՝ բացառելու համար պատերազմի սպառնալիքը: Հեղինակները նշում են նման պետությունների ճանաչման մի քանի օրինակ՝ Էրիթրեան, որը կազմավորվեց 1994թ., անջատվելով Եթովպիայից, որի կայունացման համար նույնպես հարկավոր է միջազգային հանրության օգնությունը: «Լեռնային Ղարաբաղի դեպքում Հայաստանը լիովին սատարում է ԼՂՀ-ին, ի տարբերություն պաշտոնական Բաքվից հայկական կողմի հասցեին հնչող սպառնալիքներին ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին հայտարարություններին»,-ասվում է հոդվածում:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---