Սուրեն Մանուկյան. Ակնհայտ է, որ հայ համայնքն աջակցում է Բաշար Ասադին24 օգոստոսի 2011 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը բացասաբար կազդի երկրի հայ համայնքի վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է արաբագետ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով, ակնհայտ է, որ հայ համայնքը Բաշար Ասադի կողմից է, քանի որ լավ է հասկանում, որ նրանից բացի ոչ ոք չի կարող ապահովել իրենց անվտանգությւոնը: Այդ առումով նա նշել է, որ նոր իշխանությունների ձևավորման դեդպքում հայ համայնքը, որն առանց այդ էլ նվազել է մինչև 100 հազար, աստիճանաբար կձուլվի, ինչպես դա պատահեց Իրաքի հայ համայնքի հետ: Միաժամանակ, Սուրեն Մանուկյանը նշել է, որ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել այլ արաբական երկրների նրա գործընկերների հետ, օրինակ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, Ասադը երբեք հրաժարական չի տա և կպայքարի մինչև վերջ: Բացի դրանից, Սիրիայի նախագահը նույնպես աջակցում է հայերին: Մանուկյանը չի բացառել նաև երկրի գործերին ռազմական միջամտության հնարավորությունը: Այս տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվել են զանգվածային հակակառավարական ելույթները, անվտանգության ուժերը սպանել են հարյուրավոր ցուցարարների: Բողոքի ցույցերը ճնշելու համար կիրառվում է նաև ծանր տեխնիկա և նույնիսկ հրետանի, որը տեղադրված է ռազմանավերում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |