Որտե՞ղ է պատմություն սովորել վրացի «պատմաբանը», որի խոսքով` «Վրաստանում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան» 24 օգոստոսի 2011 - 19:55 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան»,- նման միանգամայն յուրօրինակ հայտարարությամբ է հանդես եկել ոմն վրացի «պատմաբան», Սուխումիի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիան: Այդ մասին նա հայտնել է` մեկնաբանելով Թբիլիսիի հայկական եկեղեցում վանդալիզմի փաստը: Օրերս անսթափ վիճակում գտնվող երկու երիտասարդ վրացիներ մուտք են գործել հայկական եկեղեցի և պղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»: Գուրամ Մարխուլիան, այդ փաստի առթիվ մեկնաբանություն տալով 1news.az ադրբեջանական գործակալությանը, հայտնել է, որ, պարզվում է, երկու արբած երիտասարդները, որոնք պղծել են եկեղեցին, «հայ» են եղել: Ավելին, Մարխուլիան վստահեցրել է, որ «ոչ մի վրացի երբևէ չի մտնի հայկական եկեղեցի»: Այդ հայտարարությունն ինքնին մոլորեցնում է, եթե հաշվի առնենք վրացիների պատկանելությունը քրիստոնեական կրոնին, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, առաջին պետությունն է, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել դեռևս հեռավոր 301 թվականին: Դրա հետ մեկտեղ Մարխուլիան պնդում է, թե «հայերը եկեղեցում չեն աղոթում, նրանց համար դա մի վայր է, որտեղ նրանք հանդիպում են, խորհրդակցում, զրուցում»: Թե որտեղից է այդքան տեղեկացված վրացին, որը, իր իսկ խոսքով, «երբեք չի մտնում հայկական եկեղեցի»: Արդարացնելով իր հայրենակիցներին` Գուրամ Մարխուլիան ամփոփում է` հայտնելով, որ հայերն ամեն ինչ հնարել են` ձգտելով ուշադրություն գրավել և ավելի շատ գումար ստանալ` հանդես գալով Վրաստանի դեմ: Ճիշտ է, Մարխուլիան չի ճշտել, թե կոնկրետ ումից հայերը պետք է ավելի շատ գումար ստանան Վրաստանի դեմ ելույթների համար: Վերը ասվածից հետո հարց է ծագում` որտե՞ղ է պատմություն սովորել վրացի «պատմաբանը», որը չգիտի անգամ սեփական երկրի պատմությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |