Human Right House-ը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների խախտման մեջ

PanARMENIAN.Net - 52 կազմակերպություն, այդ թվում միջազգային Human Right House-ը, պահանջել են Ադրբեջանի իշխանություններից անհապաղ դադարեցնել ակտիվիստ Լեյլա Յունուսովայի տան քանդման աշխատանքները: Հանրագրում ասվում է մարդու իրավուքնների խախտման մասին:

Օգոստոսի 11-ին Բաքվում քանդեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի գրասենյակը, որը երկար ժամանակ պայքարել է քաղաքում բռնի վերաբնակեցումների դեմ: Դա տեղի ունեցավ տառացիորեն New York Times-ում նրա իրավապաշտպան գործունեության մասին հրապարակումից մի քանի ժամ անց:

Շենքը գտնվում էր այն վայրում, որտեղ նախատեսվում է «ձմեռային ծառուղի» կառուցել, ընդլայնել Հեյդար Ալիևի զբոսայգին և նոր բնակելի շենքեր կառուցել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---