Արթուր Բաղդասարյան. Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած կառույց է

Արթուր Բաղդասարյան. Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած կառույց է

PanARMENIAN.Net - «Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած կառույց է»,-հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի ձևավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում: Ըստ նրա, «նախարարության աշխատակիցները պետք է հասկանան իրենց պատասխանտվությունն ու առաքելությունը, որն ունի ՀՀ ԱԻՆ-ը»: «ԱԻՆ-ը միշտ պատրաստ է պաշտպանել հայ ժողովրդին բնական աղետներից»,-ասել է նա:

Իր հերթին ՀՀ ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, շնորհավորելով նախարարության աշխատակիցներին, նշեց, որ նախարարությունը «անկախ Հայաստանի կարևորագույն նվաճումներից է»: Ըստ նրա, ձևավորված համագործակցությունը ոստիկանության ու ԱԻՆ միջև հետագայում ևս կկրի տևական բնույթ ու կամրապնդվի:

Իր հերթին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց հայ փրկարարներին 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում՝ նշելով, որ դրանով նրանք նվաճեցին հայ ժողովրդի վստահությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---