Հակաիսրայելյան արշավի շրջանակներում Էրդողանը կայցելի Գազա 5 սեպտեմբերի 2011 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի կեսին մտադիր է այցելել Գազա, վերջ տալու համար Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավի շրջափակմանը, կիրակի օրը հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարական աղբյուրներին: Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրապարակեց Իսրայելի դեմ պատժամիջոցների ցանկը, որը հրաժարվեց կատարել Անկարայի պահանջները, կապված անցյալ տարվա մայիսի 31-ին «Խաղաղության տորմիղի» վրա հարձակման հետ: Արդյունքում զոհվեցին Թուրքիայի ութ քաղաքացիներ և ԱՄՆ քաղաքացի մեկ թուրք: Թուրքիայի իշխանությունները պահանջում են, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին: Այդ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու մասին, ինչպես նաև ռազմական ոլորտում համագործակցության սառեցման մասին: Անկարան մտադիր է նաև դիմել Հաագայի դատարան, հայտնել է ԱԳ ղեկավարը TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Զուգահեռ նախապատրաստվում է Էրդողանի այցը Գազա, ուր նա մտադիր է այցելել սեպտեմբերի 13-ին կամ 14-ին Եգիպտոսից հետո, հայտնում է «Հաբեր թուրք» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |