Իսրայելը հերքում է Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունները լիովին խզելու մասին լուրերը![]() 6 սեպտեմբերի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՊՆ-ն հերքել է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունները լիովին խզելու մասին, հաղորդում է «Հաարեցը»: Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ Ամոս Գիլադի խոսքով, խոսքը չի գնում վաղեմի դաշնակիցների միջև ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին: Ինչպես նշել է Գիլադը, Անկարայում Իսրայելի ռազմական կցորդն իր աշխատանքը չի դադարեցրել: Պաշտպանության նախարարությունում համոզված են, որ, անկախ դեսպանին ետ կանչելու Թուրքիայի որոշումից, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը նախկինի նման անհրաժեշտ է, հաղորդում է Lenta.ru-ն: Թուրքիան սեպտեմբերի 2-ին որոշում է ընդունել Իսրայելից ետ կանչել իր դեսպանին` դիվանագիտական առաքելության ղեկավարումը թողնելով դեսպանատան առաջին քարտուղարին: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |