Ամերիկահայերը մեղադրել են ԱՄՆ պետդեպարտամենտին Հայոց ցեղասպանության հարցում անազնիվ քաղաքականության մեջ10 սեպտեմբերի 2011 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական համայնքը ակտիվացրել է իր գործունեությունը ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի հեռագրերի WikiLeaks-ի հրապարակումներից հետո: Մասնավորապես, WikiLeaks-ը հրապարակել է թուրք պրոֆեսորի 2004թ. ուղերձը Ստամբուլում Ամերիկայի խորհրդի նախագահին, որտեղ նա հայտնում է ԱՄՆ պաշտոնյաին, որ զտումներ են կատարվել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվներում: Այս կապակցությամբ Ամերիկահայերի խորհրդը բաց նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով փոխել ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Լինելով ԱՄՆ քաղաքացիներ, մենք հուսով էինք, որ պետդեպարտամենտը ազնվորեն է ներկայցնում մեր շահերը, սակայն, ինչպես հայտնի դարձավ WikiLeaks-ի հրապարակումներից, պետդեպարտամենտը տարիներ շարունակ գիտեր Հայոց ցեղասպանության ու փաստաթղթերի ոչնչացման մասին, և միևնույն ժամանակ կոչ էր անում Հայաստանին ու Թուրքիային բարիդրացիական հարաբերություններ հաստատել»: Ըստ Խորհրդի ղեկավարության ներկայացուցիչ Սևակ Խաչատուրյանի, հայերը ձգտում են կայունություն հաստատել տարածաշրջանում, սակայն ոչ պատմական անարդարության հաշվին: «Մենք խնդրում ենք պետդեպարտամենտին վերանայել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դիրքորոշումը և կոչ անել թուրքական իշխանություններին ընդունել սեփական պատմական անցյալը»,-ասվում է Խաչատուրյանի նամակում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |