Լիբիացիները կրկին դժգոհ են. Այս անգամ Անցումային կառավարության ռեժիմից10 սեպտեմբերի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Լիբիայի Բենգազի քաղաքի փողոցներ՝ կոչ անելով արմատապես վերակազմավորել Անցումային ազգային խորհրդի նոր կառավարությունը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: «Գործադիրի որոշ անդամներ ուղղակի գողեր են, նրանց դատել է պետք»,-ասել է ելույթ ունեցողներից մեկը: Բացի այդ, նոր կազմավորվող քաղաքական խմբավորումները դիմել են իշխանություններին հուշագրով: 56 կազմակերպությունների ստորագրած հուշագրում արտացոլված է այն քաղաքական վիճակը, որը սպասում է Լիբիային Քադդաֆիի ռեժիմի տապալումից հետո: Ըստ այդ ծրագրի, ներկայիս անցումային կառավարությունը կփոխարինվի ևս երկուսով 18 ամսվա անցումային շրջանում: Օգոստոսի 22-ին Լիբիայի ընդդիմությունը գրոհեց Լիբիայի մայրաքաղաքը: Նրանց ստարաւոմ էր ՆԱՏՕ-ի ավիացիան: Մինչդեռ, Մուամար Քադդաֆիի որդին, Սեիֆ Իսլամ Քադդաֆին օգոստոսի 23-ին հայտարարեց, որ իր հոր կառավարութունը դեռևս վերահսկում է քաղաքը: Ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի դեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ևս խոստովանեց, որ ապստամբները դեռ լիովին չեն վերահսկում Տրիպոլին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |