Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մետալուրգին» «Օբոլոնի» հետ խաղում

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մետալուրգին» «Օբոլոնի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Օբոլոնի» նկատմամբ, գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

Խաղից հետո հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ շատ ուրախ է, որ իր թիմը հաղթանակ է տարել: «Իմ խնդիրն է գոլեր խփել, և դա պետք է միավորներ բերի «Մետալուրգին»: Երեք միավորը կարևոր է մեզ համար: Դա դժվար խաղ էր մեզ համար»,- Ղազարյանի խոսքերն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Հարձակվողի խոսքով, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաղթանակները դրական զգացմունքներ պարգևեցին իրեն և Մարկոս Պիզելիին. «Կարծում եմ, որ մեր երկրպագուներն իրավունք ունեն մեզանից լավ խաղ ակնկալել»:

Հաղթանակից հետո «Մետալուրգը» հավաքել է 10 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը: Հաջորդ խաղը Դոնեցկի թիմը կանցկացնի սեպտեմբերի 16-ին «Վոլինի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---