Մինչև տարեվերջ Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ12 սեպտեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը, գրում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը: «Երբ կձևավորվեն կուսակցությունները, այս կամ այն քաղաքական ուժերը, հնարավոր կլինի խոսել խորհրդարանական ընտրությունների մասին: Ընտրությունները կարող են կայանալ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին, օրինակ փետրվարին»,-ասել է նա: Օգոստոսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»: Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |