ՎՈՒՈՒԱՄ-Ի ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

PanARMENIAN.Net - Մայիսի 19-20-ը Թբիլիսիում կանցկացվի ՎՈՒՈՒԱՄ-ի անդամ-երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան եւ Մոլդովա) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Կախա Սիխարուլիձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն հուլիսի 3-4-ը Յալթայում կայանալիք ՎՈՒՈՒԱՄ-ի պետությունների ղեկավարների հերթական հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր: Նրա խոսքերով` ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հատուկ ուշադրություն կհատկացվի նաեւ հակաահաբեկչական համագործակցությանը: Կ. Սիխարուլիձեն նշել է, որ Վրաստանը մեծ հույսեր է կապում ՎՈՒՈՒԱՄ-ի հետ, «որի զարգացման հարցում լավատեսություն է ներշնչում ԱՄՆ կողմից ցույց տրվող ակտիվ աջակցությունը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---