Էդվարդ Նալբանդյանը եվրաինտեգրացիայի հարցեր է քննարկել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ15 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը` նախագահ Վոլֆգանգ Բյոռնզենի գլխավորությամբ: Արտգործնախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների տարբեր բնագավառներում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև փոխգործակցության առավել խորացման երկուստեք պատրաստակամության կապակցությամբ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես քննարկվեցին բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, միջազգային և տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ: Արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |